UFC-ի բրազիլացի մարտիկ Ամանդա Ռիբասը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի և նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի մենամարտի ակնկալիքներով։
«Մեզ բոլորիս հիանալի ու դիտարժան մենամարտ է սպասվում: Դրական էներգիաներ եմ ցանկանում փոխանցել Արմանին։ Նա իսկական ստրատեգ է, և շատ ուժեղ մարտիկ։ Արման, մենք հաղթելու ենք»,- ասել է Ռիբասը Helen Yee Sports-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Մախաչևն ու Ծառուկյանը չեմպիոնական գոտու համար կպայքարեն հունվարի 18-ին՝ լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում (ԱՄՆ) UFC 311-ում։