Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի ֆրանսիացի կիսապաշտպն Օրելիեն Չուամենիից։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը:
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» մի քանի ամիս առաջ արդեն որոշել են, որ պատրաստ են բաժանվել խաղացողից։ Ավելի վաղ նշվում է, որ Չուամենիի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Ընթացիկ մրցաշրջանում Չուամենին «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ աչքի չընկելով արդյունավետ գործողությամբ։ Transfermarkt-ը 24-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։