«Մարսելի» դարպասապահ Պաու Լոպեսի տեղափոխությունը «Լանս» ձախողվել է։
«Ժիրոնայում» հանդես եկող դարպասապահը պետք է տեղափոխվեր «Լանս»` փոխարինելու թիմը լքած Բրիս Սամբային։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց, սակայն երեկ պայմանագիրը չեղարկվեց։
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, դա տեղի է ունեցել կատալոնական ակումբի՝ «ֆուտբոլիստին մինչև հունվարի 29-ը պահելու» ցանկության պատճառով։ Նշվում է, որ իսպանական ակումբի որոշումը պայմանավորված է Չեմպիոնների լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում ևս մեկ դարպասապահի ընդգրկման անհնարինությամբ։
Մրցաշարի լիգայի փուլը կավարտվի հունվարի 29-ին։