Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 9-ին։ Թիմերը կխաղան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի King Abdullah Sports City մարզադաշտում և կմեկնարկի 23:00-ին:
«Լուկա Մոդրիչը վիրուսային հիվանդության պատճառով չի կարողանա մասնակցել «Մալյորկայի» դեմ այսօրվա խաղին։ Մենք կհետևենք փոփոխություններին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Երեկ՝ հունվարի 8-ին, որոշվել է Իսպանիայի Սուպերգավաթի առաջին եզրափակիչի մասնակիցը։ «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին»։ Գոլի հեղինակ են դարձել Գավին և Լամին Յամալը։