«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին զարմանք է հայտնել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղի հայտացուցակից իր բացակայությամբ։
Հանդիպումն ավարտվել է կապտանռնագույնների՝ 2:0 հաշվով հաղթանակով։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը վնասվածքներ չունի: Ֆատին կարծում է, որ ակումբը ցանկանում է վաճառել իրեն կամ վարձակալությամբ տալ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ կատալոնական թիմում։
Հիշեցնենք, որ իսպանացին թիմի կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ Ֆատիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ութ հանդիպման, որոնցում ոչ մի գոլ չի խփել։