Կայացավ Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը «Տոտենհեմի» ու «Լիվերպուլի» միջև։
Հանդիպումն ավարտվեց լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 85-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Բերգվալը։
Հանդիպման 8-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրն անկյունայինի խաղարկումից հետո փորձել էր գլխով հարվածել գնդակին, սակայն բաց թողեց գնդակը, որից հետո դեմքով վայր ընկավ ու վնասվածք ստացավ։ Բժիշկները օգնություն են ցուցաբերել ֆուտբոլիստին, որից հետո ուրուգվայցին պատգարակով լքել է խաղադաշտը։ Խաղում դադարը տևեց գրեթե 10 րոպե։ Ավելի ուշ լոնդոնյան ակումբի հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Ռոդրիգոն գիտակցության մեջ է և խոսում է, նա կգնա հիվանդանոց՝ հետագա հետազոտությունների համար։
Նշենք, որ այսօր «Տոտենհեմի» կազմում նաև նորամուտը նշեց չեխ դարպասապահ Անտոնին Կինսկին, ով իր դեբյուտային հանդիպմանն անառիկ պահեց սեփական դարպասը։ Լոնդոնյան ակումբն ընդհատեց Արնե Սլոտի թիմի առանց պարտությունների տպավորիչ շարքը (24 հանդիպում)։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին։