Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը պատմել է, թե ով է իր մանկության կուռքը:
Նա առանձնացրել է կատալոնական ակումբի նախկին վինգեր Նեյմարին, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։
Երիտասարդ իսպանացին կարծում է, որ բրազիլացին տարբերվում էր բոլորից, այդ թվում՝ լեգենդար Լիոնել Մեսսիից։
«Նեյմարն ինձ համար միշտ եղել է կուռք, աստղ, լեգենդ։ Ես հինգ տարեկան էի, երբ տեսա Նեյմարին «Սանթոսում», և յոթ տարեկան, երբ տեսա նրան «Կամպ Նոուում»: Անհավանական էր։ Այո, այդ թիմում կար նաև Մեսսին, որը նույնպես անհավանական էր… Բայց Նեյմարը բոլորովին այլ էր»,- ասել է Լամին Յամալը CNN-ին տված հարցազրույցում։