Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության՝ Copa del Rey-ի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները։
Վիճակահանության արդյունքներով «Բարսելոնան» կխաղա «Բետիսի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի «Սելտայի» հետ։
Հանդիպումները կկայանան հունվարին, ստույգ ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։
Վիճակահանության արդյունքները՝ ստորև․
«Պոնտեվեդրա» — «Խետաֆե»
«Օրենսե» — «Վալենսիա»
«Ալմերիա» — «Լեգանես»
«Էլչե» — «Ատլետիկո Մադրիդ»
«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»
«Բարսելոնա» — «Բետիս»
«Ռեալ Սոսյեդադ» — «Ռայո Վալեկանո»
«Ատլետիկ Բիլբաո» — «Օսասունա»