Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բարձր մակարդակի խաղ է ցուցադրում, սակայն «արքայական» ակումբում դժգոհ են ֆուտբոլիստի վարքից խաղադաշտում։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Վինիսիուսը սկսել է պարբերաբար զգուշացվել մրցավարների կողմից, որը դուր չի գալիս ակումբի ղեկավարությանը։Նշվում է, որ մադրիդյան գրանդում հասկանում են, որ Վինիսիուսը մտադիր չէ փոխել իր ապրելակերպը։ Այդ իսկ պատճառով ակումբը պատրաստ կլինի դիտարկել բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, եթե այդ դրանք լինեն շահավետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ բրազիլացին կարմիր քարտ ստացավ Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված «Վալենսիայի» դեմ խաղում՝ (1:2) որակազրկվելով երկու խաղով։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։