Bild պարբերականը հրապարակել է ինտիմ հաղորդագրություններ, որոնք հայտնի արգենտինացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Վանդա Նառան ստացել է իր նախկին ամուսնուց՝ «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիից բաժանումից հետո։
«Ես ուզում եմ զգալ այն խաղաղությունը, որը ես զգում եմ, երբ դու նստում ես ինձ վրա, և մենք սիրով ենք զբաղվում: Ես ուզում եմ կրկին զգալ այն սերը, որն ինձ հպարտությամբ է լցրել վերջին 10 տարիներին։ Նառա դու իմ կյանքի սերն ես, և ես ուզում եմ, որ դա լինի հավերժ: Մենք ամեն ինչի կարող ենք միասին հաղթահարել։
Ես գիտեմ, որ դու մահանում ես ինձ բարկացնելու համար: Ինձ ևս մեկ հնարավորություն կտա՞ս»,- գրել է Իկարդին։
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 2024 թվականի ամռանը։ Ավելի վաղ Նառան հայտարարել էր, որ Մաուրոն իրեն սպառնում է ինտիմ բնույթի տեսանյութերով, որոնցից բավականին շատ ունի։