«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի առաջնության վերաբեյալ՝ կիսելով «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարծիքը։
«Սաուդյան Արաբիան հաճելի կերպով զարմացրեց ինձ։ Ես սա չէի սպասում նման բան: Մարդիկ, երկիրը, քաղաքները, մշակույթը՝ ամեն ինչ արագ է զարգանում այստեղ։
Համաձայն եմ Կրիշտիանուի հետ. այսօր Սաուդյան Արաբիայի առաջնությունը ավելի ուժեղ, քան Լիգա 1-ը: Ես լավ գիտեմ Ֆրանսիայի առաջնությունը, այն բարձր մակարդակի մրցաշար է: Լիգա 1-ն ունի իր ուժեղ կողմերը, բայց Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի մակարդակը արագորեն աճում է, և խաղացողներն ավելի լավն են դառնում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում CNN-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը «Ալ-Հիլալի» կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։