Ֆրանսիայի հավաքականի և «Լանսի» դարպասապահ Բրիս Սամբան կտեղափոխվի ֆրանսիական մեկ այլ ակումբ՝ «Ռեն»։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ նա այսօր բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ավելի վաղ Կոտ դ’Իվուարի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան ևս համալրել էր «Ռենի» կազմը։ Մինչ այդ նա հանդիսանում էր «Ալ Նասրի» ֆուտբոլիստ։
Իսկ ահա «Լանսն» արդեն վարձակալել է «Մարսելի» դարպասապահ Պաու Լոպեսին։ 30-ամյա դարպասապահն առաջիկա վեց ամիսները կանցկացնի Ֆրանսիայի հյուսիսում։ Դրանից հետո «Լանսը» կարող է ձևակերպել ամբողջական տրանսֆերը։