ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՊՍԺ-ի նկատմամբ՝ Կիլիան Մբապեի 55 մլն եվրոյի չվճարված պարտքերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը։
Նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան մերժեց ՊՍԺ-ի բողոքը, իսկ դեկտեմբերի 20-ին Մբապեի իրավաբանները պահանջեցին ակումբի նկատմամբ պատժամիջոցներ:
ՈւԵՖԱ-ի կանոններով՝ եվրոգավաթներին մասնակցող ակումբները չպետք է ունենան պարտքեր, իսկ ՊՍԺ-ն մինչև հունվարի 15-ը պարտավոր է զեկուցել ֆինանսական կարգապահության մասին: Հակառակ դեպքում՝ ակումբին սպառնում են խիստ պատժամիջոցներ:
Սա լուրջ փորձություն է ՊՍԺ-ի համար, որը ոչ միայն պետք է լուծի ներքին ֆինանսական խնդիրները, այլև խուսափի եվրոպական մրցաշարերից հնարավոր հեռացումից, ինչը կարող է ազդել ակումբի հեղինակության և բյուջեի վրա: