Բրազիլիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոն Սուրբ Ծննդյան արձակուրդներին տանից դուրս գալու թույլտվություն չի ստացել, տեղեկացնում է Daily Mail-ը։
Բրազիլացին չի կարողացել օգտվել տոնական արտոնությունից, որը թույլ է տալիս կալանավորներին 11 օրով դուրս գալ բանտից։ Նախկին ֆուտբոլիստը զրկվել է տոներն իր ընտանիքի՝ կնոջ՝ Վիվիանի և երեք երեխաների հետ նշելու հնարավորությունից։
Ռոբինյոն գտնվում է Սան Պաուլու նահանգի Տրեմեմբեի «հայտնի մարդկանց բանտ» կոչվող P2 բանտում։ 2024 թվականի մարտին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Իտալիայի գիշերային ակումբներից մեկում ալբանուհու նկատմամբ կատարած խմբակային բռնաբարության համար։
Նշենք, որ իր կարիերայի սկզբում Ռոբինյոն համարվում էր բրազիլական ֆուտբոլի ամենամեծ հույսերից մեկը։ Նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը» և «Մանչեսթեր Սիթին»։