Պորտուգալիայի հավաքականը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) ներկայացրել է նոր համազգեստի երկու հավաքածու։ Թիմի տեխնիկական հովանավորն է գերմանացի հայտնի արտադրող Puma-ն։ Հիմնական հանդերձանքը կարմիր է, իսկ երկրորդը ունի սպիտակ հիմք:
Նշենք, որ ավելի քան 20 տարի ազգային հավաքականի համազգեստները պատկանում էին Nike ընկերությունը։
Պորտուգալիայի հավաքականը 2024 թվականն ավարտել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի վեցերորդ տեղում։ Ազգային հավաքականը դուրս եկավ նաև ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Դանիայի հետ։ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին։ Մրցաշարի կիսաեզրափակիչները նախատեսված են հունիսի 4-ին և 5-ին, երրորդ տեղի համար խաղը և եզրափակիչը կկայանան կիրակի օրը՝ հունիսի 8-ին: