Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Վեսթ Հեմի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հայտնում է Calciomercato.com-ը, «Յուվենտուսը» հետաքրքրված է գերմանացու ծառայություններով։
Նշվում է, որ «Յուվենտուսի» բյուջեն թույլ չի տա լիարժեք տրանսֆեր ձևակերպել ձմռանը, այդ իսկ պատճառով ակումբը կփորձի վարձակալել ֆուտբոլիստին։
31-ամյա գերմանացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։