Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Նոթինգհեմ Ֆորեսթը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ (3-0):
Նունո Էսպիրիտո Սանտուի թիմի համար սա Անգլիայի առաջնությունում անընդմեջ հաղթած վեցերորդ հանդիպումն է։
Սա այս մրցաշրջանում ամենաերկար հաղթական շարքն է ԱՊԼ-ի բոլոր թիմերի շրջանում։
Հատկանշական է նաև, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 1966/67 մրցաշրջանից հետո առաջին անգամ հաղթանակ է տարել բարձրագույն խմբի վեց անընդմեջ հանդիպումներում։