«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է վնասվածքից իր ապաքինման մասին և ասել, որ ցանկանում է խաղադաշտ վերադառնալ այս մրցաշրջանում։
— Ինչպե՞ս եք հաղթահարում Ձեր վնասվածքը:
— Հոգեբանական առումով ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ես կարծում էի։ Ինչ վերաբերում է ցավին, սա այն է, ինչ ես պատկերացնում էի: Առաջին ամիսը շատ դժվար էր, բայց հոգեբանորեն ամեն ինչ ավելի լավ էր, քան ես սպասում էի։ Նկատի ունեմ նորից խաղալու ցանկությունը և այլն։ Ես ինձ բավականին լավ եմ զգում: Կարծում եմ, որ կանգ առնելը լավ էր իմ մարմնի համար: Ոչ թե վնասվածքի, այլ ուրիշ պատճառներով։ Ես փորձում եմ վայելել այլ բաներ, որոնք սովորաբար չեն լինում մեր կյանքում:
-Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան:
— Լիարժեք: Ես աշխատում եմ երեքից չորս անգամ ավելի շատ, քան սովորական օրվա ընթացքում: Առավոտյան երեք ժամ, իսկ ճաշից հետո գալիս են իմ տուն՝ ինձ բուժելու։ Ամեն ինչ փոխվում է՝ վերականգնողական, ֆիզիոթերապիա։ Այսպես, անդադար։
-Ձեզ վիրահատած բժիշկն ասում էր, որ որքան երկար մնաք անշարժ, այնքան լավ։
— Վիրաբույժները տեսլական ունեն, որ իրենց վիրահատությունը պետք է լավ անցնի, բայց ոչ մարզիկին սպորտ վերադարձնելու համար։ Վերականգնողական մասնագետները սովորաբար տալիս են ավելի ճշգրիտ առաջարկություններ։
— Այս մրցաշրջանում Ձեզ տեսնու՞մ եք խաղադաշտում:
-Այո, այո: Բացի այդ, ես ինձ ճանաչում եմ, լավ ապաքինվող մարդ եմ, դրական մտածելակերպ ունեցող: Նրանք ասացին, որ մենթալիտետի հարցը շատ կարևոր է վերականգնման գործում։ Ինչպես ասացի, ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Իհարկե, ես ցանկանում եմ կրկին խաղալ այս մրցաշրջանում»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում AS-ը: