Սաուդյան Արաբիայի ակումբները մտադիր են 30 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը X-ի իր էջում:
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին ինքը դեմ չէ անգլիական ակումբից հեռանալուն և բաց է սաուդյան ակումբներից մեկը տեղափոխվելու գաղափարի համար։ Նշվում է, որ Կազեմիրոն կհայտնվի Պրո լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակում, եթե համաձայնի տեղափոխվել «Ալ-Նասր», որն իրենով հետաքրքրված է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռիադի թիմի ղեկավարությունը լսել է կիսապաշտպանի լավ հարաբերությունների մասին Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ինչը մեծացնում է տրանսֆերի հավանականությունը։
Անցած ամառ «Ալ Իթիհադը» փորձեց ձեռք բերել բրազիլացուն, սակայն սաուդյան ակումբը պատրաստ չէր վճարել խաղացողի համար պահանջված 70 միլիոն եվրոն:
Այս մրցաշրջանում 32-ամյա Կազեմիրոն բոլոր մրցաշարերում ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում երեք գոլ է խփել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։