Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում արտագնա խաղում հանդիպեց «Միներայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց Կարլո Անչելոտիի թիմի վստահ հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Վալվերդեն, Կամավինգան, և Մոդրիչը, իսկ Գյուլերը դուբլ ձևակերպեց։