Հայտնի է դարձել, թե ում է ցանկանում ձեռք բերել «Բարսելոնան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է SPORTbible-ը, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Լերոյ Զանեին, ինչպես նաև մյունխենցիների կիսապաշտպան Ջոշուա Կիմիխին։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Հարկ է նշել, որ Զանեն և Կիմիխը քաջ ծանոթ են կատալոնական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, որը նախկինում գլխավորել է «Բավարիան»:
Այս մարցաշրջանում Զանեն գերմանական գրանդի կազմում ասնակցելէ 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կիմիխը անցկացրած 24 խաղում աչքի է ընկել 1 գոլով և 6 գոլային փոխանցմամբ։