«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 24-ամյա վինգեր Ռոդրիգոյի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսասայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտի համար Ռոդրիգոն Սալահի իդեալական փոխարինողն է։ Նրա արագությունը, դրիբլինգը հիանալի կերպով համապատասխանում են այն խաղաոճին, որը մարզիչը ցանկանում է կիրառել իր թիմում:
Սալահի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և նա կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Հաղորդվում է, որ բրազիլացին հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի «Լիվերպուլի» առաջնային նպատակներից մեկը: