UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը շարունակում է լրջորեն նախապատրաստվել նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտողսային մենամարտին։
«Աշնան սկզբին հատուկ մարզումներ եմ անցկացրել դիմացկունությունս բարելավվելու համար։ Այժմ մարզումային ծրագիրս կազմված է հատուկ առաջիկա մաենամարտի համար։ Այժմ կա մեկ հնարք որի վրա աշխատում եմ և հավատում եմ, որ դա կարող է փոխել մենամարտի ելքը»,- ասել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019 թվականի ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել է Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել է մրցավարների որոշմամբ։
Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարում։