Մոլդովական «Դաչիա-Բյուկան» ակումբը թիմ է հրավիրել Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացու գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Մենք հավատում ենք, որ մեր ակումբը լավագույնը կլինի Ռոնալդուի համար մի քանի պատճառով: Նա ստիպված չի լինի ընտելանալ այլ գույների, քանի որ մենք խաղում ենք կապույտ ու դեղին գույներով։ Մենք նրան խոստանում ենք նաև ապագայում տեղ ունենալ ակումբի ղեկավարության մեջ՝ որպես մանկական թիմերի դեսպան կամ մարզիչ (նա պետք է ինչ-որ տեղ սկսել իր կարիերան՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդին» կամ «Ռեալին» միանալը): Կրիշտիանու, մենք սպասում ենք քեզ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողը սաուդյան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։