Իտալական «Միլանի» շվեյցարացի վինգեր Նոա Օկաֆորը կարող է կարիերան շարունակել «ՌԲ Լայպցիգում»:
Լրագրող Մատեո Մորետոյի տեղեկություններով՝ «ՌԲ Լայպցիգն» արդեն բանակցությունների մեջ է «Միլանի» հետ՝ 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունն ընթանում է դրական նոտայով։ Այս մրցաշրջանում շվեյցարացին մասնակցել է 16 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Օկաֆորի աշխատանքային պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: