«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Ռետեգին վերջերս ընդգրկվել է Միկել Արտետայի հավանական նոր ձեռքբերումների ցանկում:
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, «Արսենալը» մտածում է իտալացու տրանսֆերը 55 միլիոն եվրոյով ձեռք բերելու մասին։
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև մեկ այլ անգլիական ակումբ՝ «Աստոն Վիլան»: