«Բարսելոնայի», «Միլանի» և Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը գլխավորել է Ինդոնեզիայի ազգային հավաքականը։ Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ ևս 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Հաղորդվում է, որ մասնագետը նոր պաշտոնում կներկայացվի հունվարի 12-ին։
Կլյուվերտի վերջին աշխատավայրը թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբն էր։ Նախկինում նա երկու տարի մարզել է Կուրասաոյի հավաքականը։ Իր խաղային կարիերայի ընթացքում Կլյուվերտը խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Այաքսը», «Միլանը», «Բարսելոնան», «Նյուքասլը», «Վալենսիան», «ՊՍՎ»-ն և «Լիլը»: