Իտալական «Կոմոն»՝ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ, հետաքրքրված է «Լիոնի» 36-ամյա կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մատիչը կմտածի Իտալիա տեղափոխվելու մասին, եթե ֆինանսական պայմանները հարմար լինեն գործարք կնքելու համար։
Նշենք, որ Մատիչն ու Ֆաբրեգասը միասին խաղացել են Լոնդոնի «Չելսիում»:
Մատիչը «Լիոնի» խաղացող է դարձել 2024 թվականի հունվարին։ Այս մրցաշրջանում սերբը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Պաշտպանը արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ռենում», «Ռոմայում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բենֆիկայում» և «Վիտեսում»: