Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թիմերը դիտարժան հանդիպում անցկացրին և ավարտեցին ոչ-ոքի՝ 2-2:
Մերսիսայդցիների գոլերից մեկը խփեց թիմի առաջատար Մոհամեդ Սալահը։ Եգիպտոսցի ֆուտբոլիստի համար այս գոլը 175-րդն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս ցուցանիշով հարձակվողը հավասարվել է «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիին։
Սալահը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում հավաքել է 31 միավոր (18 գոլ և 13 գոլային փոխանցում)։ Սա մրցաշարի պատմության ամենաբարձր արդյունքն է այս ժամանակահատվածում։
Այս ցուցանիշով նա շրջանցել է Լուիս Սուարեսին, ով 11 տարի առաջ նույնքան խաղում վաստակել է 30 (23+7) միավոր՝ ևս հանդես գալով «Լիվերպուլում»։