Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս մրցել է «Պոնֆերադինայի» հետ և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
54-րդ րոպեին «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը բացել է խաղի հաշիվը։ 69-րդ րոպեին կիսապաշտպան Բրայս Մենդեսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Հյուրերի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը տևական դադարից հետո հայտավորվել է այս խաղին, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Իսպանիայի գործող գավաթակիրը Բիլբաոյի «Ատլետիկն» է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակիչ խաղում առավելության է հասել «Մալյորկայի» նկատմամբ: