Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 20-րդ տուրում «Ֆուլհեմն» ընդունել է «Իպսվիչ Թաունին»։ Թիմերը խաղացել են Լոնդոնի «Քրեյվեն Քոթիջ» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
38-րդ րոպեին «Իպսվիչի» կիսապաշտպան Սեմի Սմոդիչը բացել է խաղի հաշիվը։ «Ֆուլհեմի» պատասխան գոլը 69-րդ րոպեին խփել է հարձակվող Ռաուլ Խիմենեսը՝ 11-մետրանոց հարվածից գոլի հեղինակ դառնալով։ 71-րդ րոպեին հարձակվող Լիամ Դելապը դարձյալ11-մետրանոցից առաջ է մղել հյուրերին։ 90+1-րդ րոպեին Խիմենեսը կրկին հավասարեցրել է հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Անցկացրած 20 հանդիպումներից հետո «Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 30 միավորով 9-րդ տեղում է։ Նույնքան խաղերից հետո «Իպսվիչը» 16 միավորով 18-րդ տեղում է։
ԱՊԼ մրցաշարային աղյուսակն այս պահին՝