Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը նշել է ամենաուժեղ ֆուտբոլիստին, ում դեմ երբևէ խաղացել է:
«Ամենաուժեղ խաղացողը, որի դեմ խաղացել եմ Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն է եղել։ Ես պետք է խաղայի նրա դեմ իմ առաջին հանդիպումներից մեկում, դա հեշտ չէր»,- Վիրցի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «դեղագործների» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը երիտասարդ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։