Այն բանից հետո, երբ «Պլիմութը» հայտարարեց Ռունիի պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին՝ առանց հաղթանակի 9 հանդիպումների շարքից հետո, ինտենսիվ քննարկումներ սկսվեցին նրա ապագայի շուրջ: Ոմանք ենթադրում են, որ 39-ամյա անգլիացին կարող է կենտրոնանալ իր փորձագետի կարիերայի վրա, բայց կան ուրիշները, որոնք կարծում են, որ նա պետք է վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Եթե Ուեյնը ցանկանում է իրեն փորձել, որպես հարձակվողների մարզիչ, նա բացարձակապես փայլուն կլինի դրանում, նա լավագույն ռմբարկուներից մեկն էր, որը մենք երբևէ տեսել ենք, ինչպես նաև բարձրակարգ փլեյմեյքեր:
Կարծում եմ, որ բոլոր երիտասարդ հարձակվողները կցանկանային լսել Ուեյնին և նրա խորհուրդները: Երբ ես երիտասարդ խաղացող էի, հիշում եմ, որ մի քանի խորհուրդ ստացա Լորան Բլանից, և նման փոքր բաներն իսկապես կարող են օգնել: Եթե Ուեյնը մոտակայքում լինի խորհուրդ տալու համար, վստահ եմ, որ բոլորը պատրաստ կլինեին լսել»,- Ուես Բրաունի խոսքերն է մեջբերել The Sports Daily-ն։
Հիշեցնենք, որ Ռունին հեռացվել էր «Պլիմութից» ընդամենը 25 խաղից հետո, երբ նրա թիմը իջավ Չեմպիոնշիփի վերջին տեղ: