Երեկ՝ հունվարի 4-ին Իսպանիայի գավաթի խաղարկությունում 1/16-րդ եզրափակիչում նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ «Բարբաստրո» համեստ ակումբի ու նրա երկրպագուների համար։ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, ինչպես և սպասվում էր, ավարտվեց 4-րդ դիվիզիոնի թիմի ջախջախիչ պարտությամբ՝ 0։4 հաշվով։
Հանդիպման ավարտից հետո տանտերերի խաղացողներից մեկը՝ Իսրայելը, դարձավ յուրահատուկ պահի հերոսը։ Կատալոնական ակումբից կրած ջախջախիչ պարտությունից հետո, նա գնաց դեպի տրիբունաներ և ամուսնության առաջարկ արեց սիրելիին։
Չնայած պարտությանը, այս երեկոն անմոռանալի կմնա ինչպես նրա, այնպես էլ իր սիրելիի համար։