Բրազիլական Սերիա Բ-ի «Կուրիտիբա» ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ նրանք պայմանագիր են կնքել «Ալ-Հիլալ» ակումբի կիսապաշտպան Նեյմարի հետ։
Ակումբի կայքում հրապարակվել է բավականին պաշտոնական տեսք ունեցող նորություն, որտեղ նշվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է «Կուրիտիբա»։ Սակայն քիչ ժամանակ անց ակումբը հայտնել է, որ իրենց կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, և լուրը չի համապատասխանում իրականությանը։
Նեյմարն այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը երկու հանդիպման բոլոր մրցաշարերում, սակայն դեռևս չի հաջողվել գրանցել գոլ կամ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ալ-Հիլալ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ Transfermarkt պորտալի ներկայացրած տվյալների՝ Նեյմարի շուկայական արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։