Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 4:0 հաշվով հաղթեց «Բարբաստրոյին»։
Դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ աչքի ընկան Էրիկ Գարսիան և Պաբլո Տորեն։ Նշենք, որ այս խաղում իր նորամուտը նշեց «կապտանռնագույնների» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ։