Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաընկերությունը շարունակում է ներկայացնել թիմի հանդիպումները՝ ընդգծելով, որ բոլորն իբր դեմ են «սերուցքայիններին»։
Մադրիդում դժգոհ են մնացել Վինիսիուս Ժունիորի հեռացման որոշումից, ով հարվածել էր «Վալենսիայի» դարպասապահին։
«Միայն «Ռեալն» է կարող հաղթահարել այս ամենը՝ ամբողջ համակարգը։ Հաղթեցինք «Վալենսիային», Արդարադատության կոմիտեին և այս կեղտոտ Լա Լիգային։ Բոլորի և ամեն ինչի դեմ ենք»,- նշվել է «արքայական ակումբի» հեռուստաալիքի հեռարձակման ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 3-ին Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կամային հաղթանակ է տարել «Վալենսիայի» նկատմամբ՝ 2:1: