Իսպանիայի առաջնության 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցել է «Վալենսիայի» հետ և կամային հաղթանակ տարել 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Ուգո Դոդոն: Անչելոտիի թիմի ֆուտբոլիստները պատասխան գնդակը խփել են միայն 85-րդ րոպեին, երբ Լուկա Մոդրիչն է գրավել մրցակցի դարպասն ու հավասարեցրել հաշիվը՝ 1:1:
⚽️ GOAL: Modric equalizes at 85′
🇪🇸 Valencia 1-1 Real Madridpic.twitter.com/WSPWSB7mzf— Goals Xtra (@GoalsXtra) January 3, 2025
Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին էլ Ջուդ Բելինգհեմը խփել է հաղթական գնդակը՝ 2:1:
⚽️ GOAL: Real Madrid comeback with Jude Bellingham
🇪🇸 Valencia 1-2 Real Madridpic.twitter.com/xL3kjzfPLg— Goals Xtra (@GoalsXtra) January 3, 2025
Նշենք՝ երկրորդ խաղակեսը բավական հագեցած է եղել իրադարձություններով: Նախ՝ 55-րդ րոպեին, «Ռեալի» կազմում 11-մետրանոցից վրիպել է Ջուդ Բելինգհեմը, ապա՝ 79-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով:
🚨🚨 RED CARD VINICIUS JR! 🟥pic.twitter.com/Ntn1BlAKiO
— Tekkers Foot (@tekkersfoot) January 3, 2025
Vinicius Jr and Real Madrid could be in trouble after this attempted attack.
Rudiger’s timing is excellentpic.twitter.com/N3J5aazTLk
— Goals Xtra (@GoalsXtra) January 3, 2025
Այս հաղթանակից հետո «Ռեալը» իր միավորների թիվը հասցրել է 43-ի և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Վալենսիան» 12 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝