«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
33-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 20,8 մլն ֆունտ: Երկրորդ տեղում «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է՝ 19,5 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով: Երրորդ տեղը կիսում են «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, որոնցից յուրաքանչյուրը ստանում է տարեկան 18,2 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է Capology-ն:
Աստղաբաշխական գումարներ. Լևանդովսկին տարեկան վաստակում է 33 մլն եվրո, Մբապեն՝ 31
Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը՝
Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») — 20,8 միլիոն ֆունտ,
Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») — 19,5 միլիոն ֆունտ,
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 18,2 մլն ֆունտ,
Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ») — 18,2 մլն ֆունտ,
Ջեկ Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի») — 15,6 միլիոն ֆունտ,
Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») — 15,6 միլիոն ֆունտ,
Բրունո Ֆերնանդես («Մանչեսթեր Յունայթեդ») – 15,6 մլն ֆունտ,
Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի») — 15,6 միլիոն ֆունտ,
Կայ Հավերց («Արսենալ») — 14,5 մլն ֆունտ,
Գաբրիել Ժեզուս («Արսենալ») – 13,7 մլն ֆունտ: