«Լիվերպուլը» դեռ բանակցություններ է վարում աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որը կավարտվի հաջորդ ամառ: Այս մասին հայտնում է talkSPORT-ի լրագրող Բեն Ջեյքոբսը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի ֆուտբոլիստը պատրաստ է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը մերսիսայդցիների հետ, պայմանով, որ այն նախևառաջ պետք է լինի առնվազն երեք տարով լինի, և երկրորդ՝ Ալեքսանդր-Առնոլդը պետք է դառնա «Լիվերպուլի» երկարամյա ավագը։
Ընդգծվում է, որ չնայած իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններին, ֆուտբոլիստն անգլիական ակումբին դեռ չի հայտնել այս ամառ Մադրիդի «Ռեալին» միանալու իր ցանկության մասին։