«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերից» կրած պարտությունը (0:2):
«Մենք չանտեսեցինք այս մրցաշարը, մենք փորձեցինք հաղթել այս խաղում։ Այս հանդիպումներում հաղթելու համար պետք է մի փոքր քիչ սխալներ թույլ տալ։
Այնուամենայնիվ, մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, որոնցից մի քանիսը զարմանալի էին: Իմ կարծիքով, լավ խաղ էր:
«Ինտերը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է, և հավանաբար նկատած կլինեք, որ խաղացողներն ավելի են ուժեղանում՝ նման հանդիպումներ անցկացնելով»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին։