«Կոլամբուսի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հնարավոր է շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է մեքսիկացի ինսայդեր Ֆերնանդո Էսքիվելը, ֆուտբոլիստը գտնվում է մեքսիկական «Կրուզ Ազուլի» դիտակետում։
Նշվում է, որ մեքսիկական գրանդը հետաքրքրված է նաև «Նյուքասլի» վինգեր Միգել Ալմիրոնի ծառայություններով։
Մարաշլյանը «Կոլամբուսում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել էր MLS-ի չեմպիոն։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։