«Ուտրեխտը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստյան Ալլերին թիմի կազմ վերադարձնելուն․ նա ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Լեգանեսում»:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, «Ուտրեխտը» ցանկանում է իվուարցի հարձակվողի հետ պայմանագիր կնքել: Հնարավոր է՝ նիդեռլանդական թիմը վարձակալի ֆուտբոլիստին՝ հետագայում ամբողջական տրանսֆերը ձևակերպելու հնարավորությամբ։
Տրանսֆերի շուրջ «Բորուսիայի» հետ բանակցությունները շարունակվում են և դրական ընթացք ունեն։ «Լեգանեսի» հետ վարձակալությունը պետք է վաղաժամկետ դադարեցվի։
Ինքը՝ Ալլերը, պատրաստ է «Ուտրեխտ» վերադառնալոն, որտեղ նա հաջողությամբ հանդես է եկել 2015-ից 2017 թվականներին։