Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը բրազիլացու հետ և արդեն առաջարկ է պատրաստում։
Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, սակայն ակումբում արդեն մտածում են այն երկարաձգելու մասին՝ ցանկանալով մարել աստղային հարձակվողի նկատմամբ այլ ակումբների հետաքրքրությունը:
Նախկինում լուրեր էին շրջանառվում սաուդյան ակումբների՝ Վինիսիուսին հսկայական գումարներ առաջարկելու ցանկության մասին։ Հարկ է նշել, որ 24-ամյա խաղացողի պայմանագիրը «Ռեալի» հետ ներառում է 1 միլիարդ եվրոյի հրաժարագին։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։