«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը մեկնաբանել է «կարմիր սատանաների» հարձակվող Ջոշուա Զիրկզեի փոխարինումը «Նյուքասլի» հետ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղի (0:2) առաջին խաղակեսում։ Հարձակվողը փոխարինվել է խաղի 33-րդ րոպեին։
«Իրականում ես վատ եմ զգում Ջոշուա Զիրկզեի համար: Նրան մեծ գումարով են ձեռք բերել, բայց նրա մեջ մարդ կա։ Իրականությունն այն է, որ նրան սուլել են սեփական երկրպագուները: Նա լավը չէր, բայց նրանք բոլորն էլ վատն էին: Դուք դիտում եք այս «քաշային կատեգորիայի» վատագույն թիմը երկրում»,- Նևիլի խոսքերը մեջբերել է Euro Foot-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սուլել են հարձակվողին, երբ նա հեռանում էր խաղադաշտից: Փոխարինումից հետո հարձակվողը նախ մոտեցել է պահեստայինների նստարանին, սակայն տրիբունաներից իր հասցեին ուղղված սուլոցներից ու բղավոցներից հետո հեռացել է հանդերձարան։