«Իպսվիչ Թաուն» — «Չելսի»՝ 2:0
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Չելսին» արտագնա խաղում 0։2 հաշվով զիջեց «Իպսվիչ Թաունին»։ Տանտերերի կազմում գոլ խփեցին Լիամ Դելապը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը, և Օմարի Հատչինսոնը։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նյուքասլ»՝ 0:2
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Նյուքասլին»։ Հյուրերի կազմում գոլ խփեցին Ալեքսանդր Իսակն ու Ժոելինթոնը։
«Ասթոն Վիլա» — «Բրայթոն»՝ 2:2
«Ասթոն Վիլան» և «Բրայթոնը» չորոշեցին հաղթողին՝ 2:2: Օլի Ուոթքինսի և Մորգան Ռոջերսի խփած գոլերին պատասխանեցին Սիմոն Ադինգրան և Տարիկ Լեմպտին։
Մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո