Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվել է «Վեսթ Հեմին» և 5 անպատասխան գնդակ է ուղարկե մրցակցի դարպասը:
30-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը։ 40-րդ րոպեին Կոդի Գակպոն կրկնապատկել է մերսիսայդցիների առավելությունը։ 44-րդ րոպեին իր թիմի երրորդ գոլն է խփել Մոհամեդ Սալահը։
54-րդ րոպեին իր անվան դիմաց գոլ է գրանցել նաև «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: 84-րդ րոպեին Դիոգու Ժոտան ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
«Լիվերպուլը» զբաղեցնում է Անգլիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի առաջին տեղը։ Թիմը 18 խաղում վաստակել է 45 միավոր։ «Լիվերպուլը» հաղթել է 13 անգամ, երեք անգամ ոչ-ոքի է խաղացել և մեկ անգամ պարտվել: «Վեսթ Հեմը» 18 խաղից հետո 23 միավորով 13-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ՝