«Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» հետաքրքրությունը 24-ամյա հարձակվողի նկատմամբ նվազել է։ Կատալոնական ակումբը դեռևս կանադացուն համարում է շատ տաղանդավոր խաղացող, սակայն այս պահին նրա որակները չեն բավարարում «կապտանռագույններին»։
Ընթացիկ մրցաշրջանում Դեյվիդը «շների» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Սա նշանակում է, որ հունվարին խաղացողը կկարողանա բանակցել ցանկացած ակումբի հետ։