Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը լուսանկար է հրապարակել աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։ Ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Բելինգհեմը ստացել է Globe Soccer Awards-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն կիսապաշտպան։ Անգլիացին դեկտեմբերին ճանաչվել է նաև Իսպանիայի Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Այս ամիս Բելինգհեմը մասնակցել է իսպանական Պրիմերայի հինգ հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
2024 թվականի մրցաշրջանում 21-ամյա Ալկարասը չորս տիտղոս է նվաճել ATP-ի մակարդակով, այդ թվում՝ հաղթելով Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում՝ Ռոլան Գարոսում և Ուիմբլդոնում: Ավելի վաղ իսպանացին ցանկություն էր հայտնել խաղալ Մադրիդի «Ռեալում»։