«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն որոշել է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն 33-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին»։ Ինքը՝ դե Բրույնեն դեմ չէ կարիերան MLS-ում շարունակելուն։
Խաղացողին պատրաստ են նաև պայմանագիր առաջարկել Սաուդյան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբներ, սակայն քիչ հավանական է, որ նա տեղփոխվի այդ երկիր։ Նշենք, որ Կևինի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մանչեսթերյան ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։